Monthly Archives: Մայիսի 2013

Հայտնաբերվել է մարմնի ծերացումը վերահսկող ուղեղի շրջանը

Image

Այս հայտնագործությունը կատարած գիտնականներին հաջողվել է ազդել կրծողների կյանքի տևողության վրա: Փորձը կատարվել է հիպոթալամուսի վրա: Այն սովորաբար պատասխանատու է աճի, վերարտադրման և նյութափոխանակության համար: Բայց պարզվում է, որ հիպոտալամուսն ազդում է նաև ծերացման գործընթացի վրա:Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի փորձագետներին հաջողվել է մկների մոտ դանդաղեցնել և արագացնել ծերացումը՝ հիպոթալամուսում ուժեղացնելով և արգելակելով NF-kB ազդանշանային մոլեկուլի ակտիվությունը: Դա իր հերթին ազդել է GnRH հորմոնի չափսի վրա (առանցքային դեր է խաղում նեյրոնների ձևավորման մեջ ) : NF-kB-ի խթանումն առաջացնում էր GnRH-ի խտության նվազեցում, նեյրոգենեզի խախտում և ծերության ախտանիշներ (մկանների թուլացում, մաշկի հյուծում, ոսկորների մաշվածություն, հիշողության վատացում): Ընդհանուր առմամբ՝ NF-kB-ն պատասխանատու էր բորբոքային պատասխանի կարգավորման համար: Միևնույն ժամանակ GnRH հորմոնի ներմուծումը օրգանիզմ արգելակում էր ծերացումը:Չնայած հաջողված փորձին՝ գիտնականները համոզված են, որ ծերացումը ամբողջությամբ կանգնեցնել հնարավոր չէ: Սակայն փոխարենը հնարավոր է հաղթահարել տարիքային բազմաթիվ հիվանդություններ:

Աղբյուրը`  http://www.doctors.am/