Monthly Archives: Դեկտեմբերի 2013

Անվերնագիր

getImage (5)

Երանի թե կուրանայի

Ու ժպիտդ մոռանայի

Եվ թե նույնիսկ մոլորվեի,

Բայց ճամփադ ես չգտնեի:

Գոռայի, գոչեյի ,խենթանայի

Եվ անունդ մոռանայի

Ապրեյի, ցավայի, վարանեի ,

Բայց երբեք քեզ չհիշեի:

Ու թե նույնիսկ երազիս

Հրեշտակ ինձ չայցելեր

Լույս չվառեր աչքերիս,

Ա՜խ նա չգար երազիս :

Եվ երբ կյանքս ավարտեի

Ավարտեի քեզ սիրելով

Կույր աչքերս թաղծալով ,

Քո նկարին նայելով …

Հրավիրում-Ուրախանում եմ

загруженное

Եկե՜ք, խնդրեմ, եկե՜ք այսօր ու դարձեք ինձ սեղանակից՝
Օգտըվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից:
Եկե՛ք այսօր ուզածիս պես ուրախանանք, ուտենք-խմենք,
Չէ՞ որ նորից
Էլ մեր մորից
Չենք ծնվի մենք:

Թող գան, խնդրե՛մ, բոլո՜ր նրանք, ովքեր գիտեն
Փայլատակել կարմիր գինու թնդությունից.
Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,
Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու,
Կյանքում լավը և առողջը հավանելու,
Գեղեցիկը ու վսեմը դավանելու
հարգն
ու
կարգը.
Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը,
Թող չուշանա՛ն, թող շտապե՜ն, քանի որ դեռ
Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել,
Եվ չի հասել խորովածի
ժամն
ու
դամը:

Թող մոտենա իմ սեղանին
Նա՛, ում ձեռքը կոշտացել է
Մուրճից, բահից ու եղանից.
Ով տանջանքից կշտացել է
Ու փնտրում է սպեղանի.
Ով կրում է խոցերն անանց
Աղջիկների ու գեղանի
հարս ու կանանց:

Նա կգտնի այստեղ նրան՛ց,
Ովքեր գիտեն երգել-պարել,
Գրկել-փարել,
Գերել-սիրել,
Ինչպես նաև հյուրասիրել`
Ունեցածը լավ ծախսելով,
Ոչ թե կիտված կոպեկներին
Հավի նման լուռ թխսելով:

Բայց ո՛չ.
այսօր
Ես կանչում եմ նաև նրա՜նց՝
Եվ այդ կիսատ-պռատներին,
Այդ ձեռը փակ-ժլատներին:
Թող գան, մարդկանց շարքը դասվեն,
Թե կարող են՝
Իրենց հիմար արատներից
Թող ամաչեն ու ետ քաշվեն.
Թե չեն կարող՝
Իրենց մտքում մեզպեսներին
Թող պարզապես հիմա՛ր հաշվեն…

Մի՛ ուշացեք, դե՜հ, ձեզ մատաղ,
Բոլորվեցեք այս կանաչին,
Այս վիզը ծուռ ուռենու տակ,
Եվ բաժակով այս առաջին
Նախ և առաջ «բարով տեսանք» իրար ասենք,
Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը:

Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչալու,
Նրանց նման ոսկորներըս լավ կարասենք
Ու նախապես թուլացընենք մեր ձիգ տված մեջկապերը,-
Այսօր մի լա՜վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք.
Չէ՞ որ նորից
Էլ մեր մորից
Չենք ծնվի մենք…

Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝
Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա:

Դե՜հ, խմողաց խո՛ւմը անուշ, 
Եռեփ գինու կո՛ւմը անուշ, 
Խորովածի հո՛ւմը անուշ…

Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում
Թեկուզ ծանըր կարիքի մեջ ու զրկանքում
Ընդունում են
Ու տանում են
Ամե՜ն հարված,
Բայց մնում են
Էլի կյանքին սիրահարված:

Դե՛հ, վերցընենք,
Բաժակները շախով-շուխով չխկացնենք,
Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք.
Ով որ երգի՝ ձայնն անսպառ,
Մատաղը՝ գառ,
Ճրագը՝ վառ…

Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու,
Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակից չի հարբելու…
Այս բաժակն էլ մեր սրտից վեր բարձրացընենք,
Քամենք այնպե՛ս, կարծես լի է… երեխեքի դառը լացով,
Խմենք, հետո բերաններըս քաղցրացընենք
Նրանց թմբլիկ թուշիկների անուշ պաչով:
Թո՛ղ որ նրանք ծիլի նման
Քարն էլ ճեղքեն,
Բարով ծաղկեն
Հեր ու մերով,
Քույր-ախպերով:

Մեր հին գինով՝ և՛ըս մի հին ու նոր կենաց. 
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց, 
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց, 
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս, 
Տարբերում ենք մամուռ-կանաչ, 
Էժան և թանկ, 
Սեր և դյութանք:

Եկեք փութանք, 
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ, 
Եվ հավատա՛նք, 
Որ մենք կյանքում 
Բախտի՜ նման նրանց գտանք...

Խմենք կենացն անդավաճան ընկերության,
Ընկերների ա՛յն սերության,
Որ մինչև իսկ չի ընդհատվում
Աքսորի մեջ ու գերության:
Ընկե՛ր լինենք
Նույն հուզմունքի,
Համոզմունքի՛,
Նույն ճաշակի՛,
Դրոշակի՛,
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի…

Եկեք նաև մե՛զ չզրկենք, — առանց այն էլ
Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք:
Այս թասով էլ մե՛ր կենացը եկեք խմենք:
Այս թասով էլ տրտմությունը,
Ցավը,
Դավը եկեք քամենք,
Որ այսուհետ ուրախ ապրենք՝
Կարաս բանանք, տկճոր կպրենք
Երբեք չզգանք մեզ մենմենակ,
Անթևթիկունք և անհենակ:
Մեր վատ օրը հենց ա՛յս լինի,
Հետո էլ գան դեռ լավե՜րը…

Դե՛-հա՜, քամե՛նք մեր գավերը,
Շուռ տանք պաչենք թասի տակը…

Այս գավով էլ եկեք հարգենք
Եվ անթառամ հիշատակը
Կամար-կամուրջ քաշողների,
Սյուն ու խաչքար տաշողների,
Սանդ ու երկանք կտրողների,
Ելք ու ճամփա փնտրողների,
Վանք ու պալատ շինողների,
Կտրիճ զավակ ծնողների,
Աղբյուր-առու սարքողների,
Փող ու թմբուկ զարկողների,
Ինչպես նաև հիշատակը
Նրանց հիշող-հարգողների…

Հպարտությամբ և անհատույց երախտիքով
Հիշենք բոլոր ընկածներին`
Հերոսաբար հանգածներին
Հանուն լույսի
Եվ մե՜զ համար.
Հիշենք նաև նրանց ծնող,
Նրանց սնող,
Նրանց զինող
Հայրենիքը հերոսամայր:
Ակնածանքով շուռ տանք հողին
Այս մեկ բաժակ մաքուր օղին,
Այս մի բաժակ անխառն գինին.
Թող մայր հողը նրանց վրա թեթև՛ լինի…

Տեսե՛ք, տեսե՛ք, ո՜ւխ, վերջապես,
Խորովածը մեջտեղ մտավ:

Հիմա ընտրենք մեջ իսկակա՛ն մի թամադա,
Որ, հավատա՜,
Արդեն խմած կենացներին չի հակասի,
Այնպես, ինչպես որ մեզ նման
Քեֆ անողի քեֆն էլ երբե՜ք չի պակասի…

Աղբյուրը

Լավագույնը

love,tanu17,beauitful,couple,girl,and,boy,134-c9d0b9f8cc5362d7e94677e008661dfa_h_large

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…

Աղբյուրը

Նամակ

66076319502839058_JQASAanV_c_large

Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,
Ինքս էլ չգիտեմ.
<<Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…>>

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
<<Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)>> …

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
<<Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու…>>…

Աղբյուրը

Ջեկ Լոնդոնի մտքերից

Image

  1. Սահմանանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են սահմանափակվածություն նկատում:
  2. Հիշի՛ր, որ ճշմարտությունը մեծագույն բանն է աշխարհում: Եթե ուզում ես մեծ լինել, ճշմարի՛տ եղիր: Իմացի՛ր, աշխարհը պատկանում է միայն ազնիվ մարդկանց, ճշմարիտ մարդկանց, իրավացի մարդկանց: Աշխարհը նրանց համար չէ, ովքեր ստում են, խաբում և ծաղրի առարկա դարձնում սերը:
  3. Վերջ ի վերջո ամեն մարդու տրված է միայն մեկ կյանք. այդ դեպքում ինչո՞ւ այն չապրել ինչպես հարկն է:
  4. Մարդու իսկական կոչումը ապրելն է, այլ ոչ թե գոյություն պահելը:
  5. Նրանք երկուսն էլ զգում էին, որ իրենց միջև անդունդը գնալով խորանում է, բայց հենց դրանից էլ նա ավելի շատ էր ուզում անցնել այդ անդունդի վրայով:
  6. Նայե՛ք փիլիսոփաների գրքերը. նրանք աննշան են Աստվածաշնչի հանդեպ: Արդյո՞ք հնարավոր է, որ այս զարմանալի եւ դրա հետ մեկտեղ պարզ գիրքը մարդկանց ձեռքի գործը լինի:
  7. Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
  8. «Կինը չհաջողված տղամարդն է»:
  9. Շան առաջ նետված  ոսկորը  ողորմածություն չէ:Ողորմածությունը  շան  հետ կիսած  ոսկորն  է,երբ դու  սոված  ես  իրենից  ոչ պակաս:

Ջոնի Դեպիի մտքերից

 url

  1. Ես  Ռոմանտիիկ եմ:  Ես  տեսել  եմ << Грозовой  перевал>>-ը  10 անգամ:Այո  ես  ռոմանտիկ եմ:
  2. Մարդիկ  լացում են  ոչ  այն  բանի համար, որ  թույլ  են ,այլ  նրա  համար,որ  երկար  ժամանակ  են ուժեղ եղել:
  3. Մի՛ վախեցեք  թշնամիներից,վախեցե՛ք ընկերներից, ընկերներն  են դավաճանում,ոչ  թե  թշնամիները:
  4. Մենակ  մնալ  սեփական մտքերի  հետ, դա  չափազանց  վտանգավոր  զբաղմունք  է, բայց  նաև  շատ  օգտակար:
  5. Բոլորը  դառնում են  հավատացյալ,երբ  մտնում  են  ինքնաթիռ:
  6. Անցնելով  ամենավատ  բաների միջով, ես  իմացա, թե  ինչն է  լավը:
  7. Եթե  կանգնած  եք  ընտրության առջև և  չգիտեք անել դա, թե  ոչ, ապա  արեք դա՝ համբուրեք,գրկեք,շրջանցեք,հանդիպեք,խոստովանեք:Թող լինի  հիմարություն,բայց գոնե  փորձաց կլինեք:
  8. Ես  խժռելով  կսպանեմ  նրան ով  կվնասի  իմ ընտանիքը, ընկերներիս,կամ  նրանց  ում  սիրում եմ:Հնարավոր  է  ինձ 500 տարի  ազատագրեն:Բայց  միևնույն  է  ես  նրանց  խժռած կլինեմ:
  9. Աշխարհը  կառավարում են  կանայք,նրանց  համեմատ  մենք  թուլամորթներ ենք:
  10. Յուրաքանչյուր  բարության  մեջ  կա  չարիք,և յուրաքանչյուր  չարիքի  մեջ կա  բարություն:
  11. Գտնել  ինքդ  քեզ  անհնար  է, ինքդ  քեզ կարող  ես  ստեծել:

Աղբյուրը

Վիլյամ Սարոյանի մտքերից

Cover-William-Saroyan-1

  1. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
  2. Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:
  3. Հայերենը հայուն խորհուրդն է:
  4. Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։
  5. Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:
  6. Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
  7. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
  8. Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:
  9. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
  10. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:
  11. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
  12. Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:
  13. Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
  14. Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:
  15. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
  16. Ամեն ճիշտ բան անմահ է։
  17. Փնտրիր բա րինամենուրեք… Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտն ու տրտում թաքնվելիս լինի, աշխարհի սարսափներից ու ամոթից: Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
  18. Ես չեմ կարող իմ  ինքնության  մասին մտածել  հայությունից դուրս:
  19. Ես կալիֆորնիայի հայ եմ,  Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…
  20. Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք  ծնած եք;  Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի  հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ  գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի  հասկանան ,   որ ավելի  գեղեցիկ ու  անուշ տեղ չկա, քան  հայրենիքը:
  21. Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ:

Աղբյուրը

Վիլյամ Շեքսպիրի մտքերից

shekspir

  1. Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում:
  2. Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:
  3. Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:
  4. Քաջը մեռնելով հաղթում է մահին: . Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:
  5. Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:
  6. Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:
  7. Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
  8. Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:
  9. Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:
  10. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
  11. Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
  12. Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
  13. Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:
  14. Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
  15. Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
  16. Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:
  17. Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:
  18. Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:
  19. Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:
  20. Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
  21. Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:
  22. Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:
  23. Միամիտ մարդիկ սիրում են վիճել, իսկ ազնիվները՝ միաբան լինել:
  24. Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:
  25. Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:
  26. Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:
  27. Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ:
  28. Վիշտը այտերն է նվաճում միայն, չի հաղթանակում ուղեղի վրա:
  29. Խորհրդածումը երբեք չի ապրում անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:
  30. Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
  31. Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ:
  32. Առողջությունը թանկ է ոսկուց:
  33. Ամեն հիմարություն իր լոգիկան ունի:
  34. Խելացի հիմարը լավ է հիմար իմաստունից:
  35. Ընկերությունը օդային սեր է առանց թևերի:
  36. Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են:
  37. Ցանկությունը մտքերի հայրն է:
  38. Սիրել՝ ասել  է  լինել  ամբողջապես  հափշտակություն,ամբողջապես կիրք,ամբողջ՝ ցանկություն,ամբողջ՝ պաշտողություն,հարգանք,ամբողջ՝ խոնարհություն, ամբողջ՝  համբերություն և  անհամբերություն, ամբողջ՝ սրբություն:Սիրել՝ ասել լինել ամբողջապես  արցունք ու հառաչ:

Աղբյուրը

Մհեր Մկրտչյանի մտքերից

l_8be9d1d8

  1. Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։
  2. Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
  3. Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ էհումորի նյութ։
  4. Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
  5. Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
  6. Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
  7. Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
  8. Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ  անդունակությունների տեր մարդկանց։
  9. Սիրուն մարդը  բեմում  դառնում է  տգեղ,եթե նա  վատ  է  խաղում:
  10. Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում:Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:
  11. Գիտեմ  որ մարդիկ  ինձ  սիրում  են:Բայց  դա  նրանից  է,որ  ես  ել իրենց  եմ  շատ  սիրում,բոլորին մեկ  առ մեկ:
  12. Թատրոնը  դերասանի կինն է,կինոն՝ սիրուհին:Ուր  էլ գնաս  տուն ես  վերադառնալու:
  13. Չափազանց  գեղեցիկ  երևույթ  է  պիեսի  փորձը,հատկապես  լավ  փորձը,որը  ցավոք,հանդիսատեսը  չի  տեսնում:
  14. Ես  հասկացել եմ,  թե  ինչու  աշխարհը   ղեկավարում են միջակությունները:Նրանք  չեն խմում  և  առավոտվանից  սկսում են  զբաղվել  իրենց  կարիերայով:
  15. Իմ կարծիքով  տգեղ  է  մարդուն  սովորացնել:Մարդուն պետք է  միայն օգնել, բայց  այնպես,որ  ինքը  դա  չիմանա:
  16. Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
  17. Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
  18. Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերր։

Աղբյուրը 

Ռեմարկի մտքերից

 

Էրիխ Մարիա Ռեմարկ

Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:

Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է:

Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենադժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:

Իսկ խնայողությունն ինչի՞ համար է… Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:

Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:

Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:

Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:

Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք…

Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:

Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…

Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:

Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…

Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…

Եվ ինչ էլ որ պատահել է, կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ՝ մի քանի տարեթիվ, պատահական անուն…

Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:

Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…

Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…

Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:

Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:

Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:

Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… Առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է` կորուսյալ դրախտի մասին:

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:

— Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:
— Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:

Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:

Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:

Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…

Մարդը մեծ է իր մտահաղացումերով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և’ դժբախտությունը, և’ հմայքը:

Մոռանալ: Մի տես, թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:

Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավեության մասին մտածի:

Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:

Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…

Խանդում են նաև օդին, որն ուրիշն է շնչում…

Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:

Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:

Աղբյուրը