Սեր

image

Սեր: Բառ, որ շատերի կյանքում մեծ տեղ է գրավում, որ ստիպում է ապրել, կամ էլ ընդմիշտ հրաժարվել կյանքի ուղին շարունակելուց, որ հանգստացնում է քեզ ու տալիս ծովի խաղաղությունը, կամ փոթորկում ալիքները ու հուզում հոգիդ: Բառ, որ դեռ չարտասանած ստիպում է վառել կյանքի բոլոր կրակները ու պահել դրանք անմար, կամ էլ հանգցնել ու այլևս չհիշել դրանց մասին: Ինչ հզոր ուժ ունի այս բառը: Քանի քանիսին է ստիպել գնալ խենթությունների, անել այնպիսի քայլեր, որ անհնարին է նույնիսկ պատկերացնելը, դառնալ մի խենթ, որ պատրաստ է ամեն տեսակ հիմարությունների հանուն այդ փոքրիկ ու առաջին հայացքից իմաստ չարտահայտող, բայց դարեր շարունակ միլիոնավոր պոետների մուսսա դարձած, անհաշիվ շեդեվրների հիմքում ընկած բառի համար: Բայց խնդիրը միայն բառի մեջ չէ, այլ այն անձնավորության, ում նայելով կյանքդ փոխվում է, ձեռք բերում իմաստ, ով քո համար դառնում է մեկը, առանց որի գոյություն ունենալ չես կարող: Դու նրան պահում ես ամեն հնարավոր կերպով, ամուր բռնվում թե քո, թե նրա կյանքի յուրաքանչյուր թելից, գնահատում ես նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը ու վախենում կորցնելուց: Հետաքրքիր զգացմունք է: Միակն է, որ ստիպում է բացի քեզնից մտածել նաև ուրիշի մասին: Հասկանում ես, որ կա մեկը, ում կյանքը շատ ավելի կարևոր է, քան քոնը: Ստիպում է գնալ զոհողությունների: Սերը սուտ չէ, այն գոյություն ունի, ապրում է բոլոր այն մարդկանց սրտերում ու հոգիներում, ովքեր հավատում են դրան, վառ պահում իրենց մեջ վառված կրակը, ու թույլ չեն տալիս որևէ մեկին հանգցնել: Քանի դեռ այդ կրակը վառվում է, կլինի նաև սերը, թեկուզ այն ապրի ընդամենը մեկի սրտում, մեկ է, կշարունակի իր կյանքը ու կվարակի շուրջ բոլորը իր ջերմությամբ:

Արդեն ուսանող եմ

11297760_378227502381517_856345521_n

Ավարտական, միասնական քննություններ, արդյունքներ, և մենք արդեն ուսանող ենք: Ի՞նչ է տալու մեզ ուսանողական կյանքը, ի՞նչ է խլելու մեզնից… Սրանք հարցեր են, որ պատասխանը գտնելու են հենց ուսանողական տարիների ընթացքում: Միայն կարող եմ ասել, որ ավագ դպրոց-վարժարանի դերն անփոխարինելի էր, որ բոլորս սովորել, սովորեցրել ենք իրար այս երեք տարիների ընթացքում: Ավելի դժվա՞ր է լինելու ուսանողական կյանքը, ավելի հե՞շտ: Դպրոցական ընկերները, որոնք, թվում է,  չեն մոռացվելու, կմոռացվե՞ն: Եվ ահա շատ նման շատ ու շատ հարցեր են, որ շարունակ տալիս եմ ինքս ինձ: Ինչևէ… Դպրոցը, համալսարանը, կյանքի կարևոր փուլեր են, որոնք պիտի անցնենք, ու չեմ հասկանում՝ հասնենք ինչի՞ն: Բայց պիտի անցնենք: Եվ երևի կարևորը թե՛ ընթացքն է և թե՛ արդյունքը: Կարևորը գիտելիքն է, որ ստացա կրթահամալիրում, որ կիրառելու եմ համալսարանում, կարևորը ընկերներն են, որ ձեռք բերեցի, որ չեն մոռացվելու, չեմ մոռանալու: Դպրոցում ավարտական վկայականը վերցնելուն պես շրջանավարտներ ենք… Լիարժեք շրջան է՝ լիարժեք ավարտով: Համալսարանում մեզ նոր պիտի ճանաչեն, նոր շրջան է սկսվելու բոլոր սեբաստացիների համար:
Մի բանում ավելի քան վստահ եմ. որտեղ էլ լինենք՝ մենք սեբաստացիներ ենք….

Letter the students who will come after us

1610083_1441106996135496_3695719402467589936_n

Hello to those students who need to start their activities in my old high school. I know that our school has unusual routine compered with other schools, and some of you will have many interesting moments and days here. As graduate I would like to give you some advice. Our edu-complex is open, free, transparent .We create such an environment that reflects our spirit, our intentions . We are free, open, stable, ready to overcome new tops, and overcome they together.

Գրիգոր Զոհրապ (շտեմարանային աշխատանք)

скачанные файлы

Read the rest of this entry

Ինքնաստուգում 2

  1.  Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում   է.
    1) այժմ-ական, երբևից-, դող-րոցք, ջ-կ
    2) գոմ-շ, որև-, մանր-, վայր-ջք
    3) առօր-ական, եղ-րերգ, ան-ական, լայն-կրան
    4) հն-աբան, չ-իր, ինչև-, ան- Read the rest of this entry

Ինքնաստուգում

1.Համարակալված բառերում բաց թողնված տառերը կամ տառակապակցությունները պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:  

Օվկիանոսի՝ փոթորկից ալեհզ /1/ ջրերի վրա բարձրանում է ոսկարս /2/ արին /3/, որի դեղան /4/ ճառագայթների ներքո տաալուծվում է/5/ մութը, տարտամրեն /6/ տաորոշվում է /7/ այն, ինչ քիչ առաջ սողված էր /8/ խավարի քողի տակ: Արևը՝ կյանքի աղբյուրն ու խորհրդանիշը, բարձրանում է փփադեզ /9/ ալիքների բլուրների հետևից՝ ասես սանձելու կատաղի տարերի /10/ ցասումը: Սակայն դյուրին չէ վայրկնաբար /11/ կանգնեցնել խավարչտին ընդերքից ժայքող /12/ ուժերին, որոնք, թվում է, անթաույց/13/ հրճվանքով թռչում են վեր ու ներքևում գոյացնում ականակի /14/ վիհեր: Իերորդ/15/ ալիքը՝ վիթխարի ու ահարկու, շուտով փլվելու է մի խումբ թշվառների՝ նավաբեկյալների գլխին:

  1. 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-օ, 7-րր, 8-ք, 9-ր ռ, 10-ք, 11-ե, 12-տ, 13-ք, 14-տ, 15-նն
  2. 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-տ, 15-ն
  3. 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-րր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-յա, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
  4. 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր,8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
  5. 1-ու, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ռ ռ,10-ք, 11-յա, 12-տ,13-ք, 14-տ, 15-ն

Read the rest of this entry

Իմ վերջին ուսումնական տարին

новый коллажՎերջ: Կարելի է ասել ավարտում ենք: Պայմանականորեն լքում ենք կրթահամալիրը: Բայց այնքա՜ն բան է ինձ կապում կրթահամալիրի հետ, որ ավարտել չեմ ուզում: Այս երեք տարիները ինձ համար շրջադարձային էին: Մինչ այս դպրոց գալը շատ բարդույթներ ունեի, բայց այս դպրոցը ինձ հնարավորություն տվեց ազատվելու այդ բարդույթներից: Տվեց ինձ հնարավորություն ճանաչելու իմ երկիրը, ձեռք բերելու  նոր ընկերներ: Read the rest of this entry

Ընկերություն առանց սահմանների

10891674_318721751665426_439603186417847676_n

Երբևէ  մտածե՞լ եք, թե ինչպես եք ձեռք բերել ձեր ընկերներին: Հավատացած եմ, որ ձեզանից շատ քչերը կհիշեն թե երբ և ինչ հանգամանքներում են ծանոթացել ընկերների հետ… Որոշ մարդկանց  հետ նույնիսկ չեք էլ պատկերացրել շփվելու ընդհանուր եզրեր գտնելու մասին, բայց արի ու տես, որ կյանքը շատ անակնկալներ է մատուցում, և տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ էլ դառնում են ընկերներ: Հենց այդպիսի դեպք պատահեց ինձ հետ …

Read the rest of this entry

Ուսումնական նախագիծ-Վահան Տերյան

d5bed5bed5bed5bed5bed5bed5beԻմ Տերյանը

Տերյանը ժամանակակիցների հուշերում

«Հայ գրականության գալիք օրը» հոդվածի վերլուծություն

«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Նամականի

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն

«Երկիր Նաիրի» ժողովածուն

  • Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են:
  • Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:
  • Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ
  • Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին
  • Մասնակցություն «Տերյանական օրեր» ստուգատեսին

Read the rest of this entry

Նախագիծ 2. Լոգարիթմ

Read the rest of this entry